Ավանդույթներ, որոնք դառնում են ապագա
1936 թվականին հիմնադրված կրթօջախը Լոռու մարզի բժշկական կրթության պատմության մի մասն է։ Այստեղ մասնագիտական գիտելիքը միավորվում է գործնական աշխատանքի և մարդկային պատասխանատվության հետ։
Մեր առաքելությունը
Պատրաստել մասնագիտական գիտելիքներով, գործնական հմտություններով և պատասխանատվության զգացումով օժտված միջին բուժաշխատողներ։

Մեր պատմությունը
1936
Ճանապարհի սկիզբը
Վանաձորում բացվում է միջշրջանային մանկաբարձական դպրոցը։
1972
Ինքնուրույն կրթօջախ
Մասնաճյուղը վերակազմավորվում է որպես Կիրովականի բժշկական ուսումնարան։
2004
Նոր փուլ
Ուսումնարանը վերանվանվում է քոլեջ, հիմնադրվում է համաբուժարանը։

